ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, իսկ բանակի նախարար Դեն Դրիսկոլը կհանդիպի ուկրաինացիների հետ: Թրամփն ընդգծել է, որ մտադիր է անձամբ հանդիպել Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հետ միայն այն դեպքում, երբ պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիրը կլինի վերջնական կամ կգտնվի իր վերջնական փուլում:                
 

Հետո կասեն՝ մեզ կոլաբորացիոնիստ մի ասեք

Հետո կասեն՝ մեզ կոլաբորացիոնիստ մի ասեք
11.09.2025 | 11:22

Սեփական բանակը քանդողներին ինչպե՞ս չանվանես կոլաբորացիոնիստ` թշնամու հետ համագործակցող։

Եթե Ալիևը կամ Էրդողանը Հայաստանում ո'չ թե միջնորդավորված, այլ ուղիղ իշխանություն ունենային, ապա առաջին բանը, որ կանեին, դա Հայաստանի բանակի թվակազմը աստիճանաբար նվազեցնելն ու բանակի ծախսերը նվազեցնելը կլիներ։

Դրա հետևանքը երկարաժամկետ հեռանկարում կլիներ բանակի մարտունակության նվազումն ու պոպուլյարության չեզոքացումը։

Իսկ հաջորդ և ամենավտանգավոր բանը` բանակի ազգային էությունը ոչնչացնելը կլիներ, որի դեպքում բանակը կվերածվեր Ազգային Բանակից անդեմ հրաման կատարող ուժային միավորի, սովորական վարձկանների։

Ծառայության ժամկետը նվազեցնելու համար սրանց ծափահարողները նույն մարդիկ են, ովքեր մեծ հաճույքով կծափահարեն նաև բանակի զորացրումը, որովհետև իրենց միակ մտածմունքը սեփական որդուն փախցնելն է` դասալքելը, և ո'չ երբեք Հայրենիք պահելը։

Նրանք հարևանների զավակներին մեծ սիրով կուղարկեն մահվան, բայց հենց հերթը իրենց հասնի, կասեն.

«էդ ո՞ւմ երեխու հաշվին ես ուզում երկիր պահես...»:

Նման հայերից պետք է զգուշանալ, նրանք առաջինն են մեջքից հարվածելու։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3393

Մեկնաբանություններ